Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Իսրայելը կարող է հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին։ Թրամփն ավելացրել է, որ ԱՄՆ-ը «պետք է պատրաստ լինի իրադարձությունների նման զարգացմանը»։ The New Yorker ամերիկյան ամսագիրը գրել է, որ իսրայելական ՌՕՈՒ-ն չի կարողանա ոչնչացնել Իրանի միջուկային ենթակառուցվածքը՝ առանց ԱՄՆ-ի օգնության։               
 

Երեսփոխանի ակումբ

Երեսփոխանի ակումբ
19.09.2008 | 00:00

ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ՝ ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻՆ
(ՀԱՄԱՐՅԱ «ՄԱՈՒԳԼԻ»)
Мы с тобой одного цвета:
Ты и я.
***
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԻ ԽԵՐԸ
Դատախազությունից հայտնում են, որ օրերս Տիգրան Թորոսյանը թրաֆիքինգի զոհ դարձավ:
***
ԿՈՊԻՏ ԴԱՐ, ԿՈՊԻՏ ԲԱՐՔԵՐ
Ըստ հանրապետականների՝ հայ-թուրքական հարաբերությունների շուրջ դաշնակցության միտինգները հեչ Սերժի Գյուլին չեն:
***
ՖԱԼՇ ԱԿՈՐԴՆԵՐ
Հայ ջազմենների դիտարկմամբ՝ «Ջազ-70» փառատոնի շրջանակներում Սերժ Սարգսյանը սկսել է արտաքին և ներքին քաղաքականության ոլորտում իմպրովիզացիաներ անել:
***
ԲԵՍՏ-ՍԵԼԼԵՐ
Ըստ թատերագետների՝ եթե Լևոնի օրոք բեմադրվել էր «Վահան Հովհաննիսյան + 30» գործը, ապա Սերժի օրոք մեծ հաջողությամբ հանդիսատեսին ներկայացվեց «Տիգրան Թորոսյան + 30 արծաթ» մամուլի ասուլիսը:

Դիտվել է՝ 13686

Մեկնաբանություններ